Մի սևեռվեք գումարի վրա` այլ սիրեք եռագույնը

Մի սևեռվեք գումարի վրա` այլ սիրեք եռագույնը

 Օրեր առաջ «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ քաղաքում դրոշներ տեղադրելու համար նախատեսված 80 մլն դրամից արդարացված է միայն 25 մլն-դրամը։ «Դրոշները պետք է տեղադրվեն ամենուր, օրինակ Անկարայում 15 մետրը մեկ դրոշ է դրված, չեմ ասում ընդօրինակենք, բայց մեզ մոտ դրոշները քիչ են»,-ասաց Սուքիասյանը։ վերջինս խոսքով յուրաքանչյուր տոնակատարությունից հետ դորշների 30 տոկոսը անհետանում է, հատկապես երբ ֆուտբոլային հանդիպումներ են տեղի ունենում։



«Դրոշների մեծ մասը հայտնվում է մարզադաշտի հենց կենտրոնում ֆուտբոլիստների ոտքերի տակ, այդ դեպքում իրավապահները ոչինչ չեն կարող անել, իսկ թե գումարը ճիշտ է բաշխված թե ոչ ոչինչ չեմ կարող ասել, միայն խորհուրդ կտամ, մի սևեռվեք գումարի վրա, այլ սիրեք եռագույնը»։