Սահակաշվիլին սկսել է դասավանդել ամերիկյան համալսարանում

Սահակաշվիլին սկսել է դասավանդել ամերիկյան համալսարանում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում: Սահակաշվիլուն ընդունել է համալսարանի ռեկտոր Էնթոնի Մոնակոն և Թաֆթսի համալսարանի Դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը, որը մինչև անցած տարի զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:



Ներկայումս անհայտ ժամկետով ԱՄՆ-ում բնակվող Վրաստանի նախկին ղեկավարը երեք դասախոսություն է կարդացել ֆակուլտետի ուսանողների համար և մի քանի հարցազրույց տվել ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: