Նոր մանրամասներ Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ու ողբերգական սպանություններից

Նոր մանրամասներ Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ու ողբերգական սպանություններից

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում:   Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին եկել տուն ու ծնողներին գտել սպանված վիճակում: Հետո պարզվել է, որ թե մայրը և թե հայրը դանակի վնասվածքներ են ստացել վզի հատվածում: Համայնքապետի փոխանցմամբ ընտանիքը երբևէ աչքի չի ընկել որևէ բացասական առումով:



Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է,որ «Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց»:Հաորդագրության մեջ սակայն տարօրինակ էր «միմյանց» արտահայտությունը, ինչը սակայն մեկ անգամ ևս փաստեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը,  նշելով, որ ամուսինները սպանել են միմյանց:



«Հրապարակ»-ի հետ զրույցում Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը անդրադառնալով սպանության վարկածին, նշեց.«Տան դուռը ներսից կողպած ա եղել, գյուղում էլ է տարածվել,որ իրենք են իրար սպանել»,-ասաց նա: Համայնքապետի խոսքով երկուսն էլ դանակի հարվածներ են ստացել վզի շրջանում: Ի դեպ, համայնքապետը նշեց, որ նշված ընտանիքում ընտանեկան վեճերի մասին ինքը չի լսել երբևե որպես համայնքի ղեկավար, սակայն այն, որ ամուսինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, գյուղում սկսել են արդեն խոսել: Ի դեպ, ամուսինը՝ Գարեգին  Հակոբյանը, զբաղվում էր կոշկակարությամբ:



 



Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի վաղվա համարում:






Էդվարդ Արզումանյան