Գանձը տեղափոխում են Հայաստան

Գանձը տեղափոխում են Հայաստան

Հա՜, դե իրար կողքի մի քանի կապ դոլար պիտի տեսած լինես, որ հասկանաս, թե օֆշորագիտությունն ինչ է, ինչ հմայք ունի: Հայաստանի բնակչության գերակշիռ մասն իմ օրին է ու երբ օֆշորային սկանդալի խաբարն առան, մատները կծեցին՝ օֆշորն ուտելու բան կլինի, որ այս մարդիկ մեջն են: Սրանք թաց տեղ պառկող չեն: Բայց չգիտես ինչու, օֆշորային հիշատակված երեք անդամներից մեկը թռավ ու կորավ: Հետո էլ ասացին, որ հետախուզման մեջ է: Մենք գիտենք հետախուզվողներ, որոնք հեռվից ավելի շատ են խոսում, քան չհետախուզվողները, բայց չգիտես ինչու, հետախուզվող են կոչվում ու տեղը մինչև ինչ որ կետ, չի իմացվում: Վերջը, երկար ու ձիգ ամիսներ հետախուզվելուց հետո, հայտնի դարձավ, որ հետախուզողը հետախուզվողին բռնել է: Հետախուզողը մեր ոստիկանունությունն էր, հետախուզվողը օֆշորային եռյակի անդամ Աշոտ Սուքիասյանը: Պարզվում է, որ Հայաստանի ոստիկանները, համագործակցելով վրաց ոստիկանների հետ,  կարողացել են ձերբակալել նրան: Ու հիմա Հայաստան են տեղափոխում:



Գիտեմ, թե շատ լավ բան ստացվեց: Էս դնգլդվան պրծավ: Արդեն օֆշորային օպերացիան պարզ է : Կարևորն այն է, որ մեր վարչապետի ու հոգևոր հոր անունը այլևս չի շոշափվի, Աշոտին բռնել բերել են՝ ինչի՞ համար: Էլ խի՞ են թանկագին գանձի պես տեղափոխում Հայաստան: Էնպիսի բաներ կասի, որ կասենք՝ յա՜խք, ինչ չար մարդիկ ենք, որ եռյակ ենք ասել… Մնացածը՝ գանձը տեղ հասնելուց հետո:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ