Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար

Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, հայտարարեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը նոր ղեկավար ունի` Ռուբիկ Հակոբյանը։



Նշենք, որ մինչ այս «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարում էր Զարուհի Փոստանջյանը։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել էր, որ հրաժարվելու է մանդատից, սակայն նա չեղարկեց իր  որոշումը։