Ամենաթոփ թեման Արամ Հարությունյանի հրաժարականն է կամ այլ պաշտոնի նշանակվելը

Ամենաթոփ թեման Արամ Հարությունյանի հրաժարականն է կամ այլ պաշտոնի նշանակվելը

Վերջին օրերի ամենաթոփ թեման բնապահպանության հարցերի նախարար Արամ Հարությունյանի հրաժարականն է կամ այլ պաշտոնի նշանակվելը: Սակայն երեկ նա շատ ինքնավստահ  էր եւ ամեն կերպ փորձում էր հերքել իր կարիերայի վախճանի մասին լուրերը:



«Մենք չենք շեղվելու մեր ծրագրերից, խնդիրներից, մեր առջեւ այն գերակա խնդիրները, որոնք դրված են, իրականացնելու ենք: Նմանատիպ լուրերը չեն կարող ազդեցություն ունենալ իմ գործունեության վրա: Մենք չենք շեղվելու մեր բռնած ուղուց, ծրագրերից»,-ասաց նա` ակնարկելով, որ այդ լուրերի աղբյուրն իր թշնամիներն են: Իսկ գուցե Արարատյան դաշտավայրի ձկնարտադրողները, որոնց ջրի հորերի փակմամբ է այժմ զբաղված նախարարը: