Նոր նշանակումներ` կառավարությունում

Նոր նշանակումներ` կառավարությունում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։



Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։