ՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների

ՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների

ԵրիտՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների, համ էլ արտաքին քաղաքական վեկտորին են ուշադիր. Բրյուսելից վերադարձած Աշոտյանը գնաց ասոցացվող Վրաստան` նախկին եւ ներկա ԿԳ նախարարներին՝ Սանիկիձեին ու Մարգվելաշվիլուն հանդիպելու:



 



Արտակ Զաքարյանն էլ «նոտա» հղեց ՌԴ ԱԳՆ-ին` «հասկացնելով», որ սահմանին տեղի ունեցող դիվերսիաներին վերջինիս  պարիտետային գնահատականը մեր սրտով չէ: Եվրոպամետ խաղեր տվող երիտՀՀԿ-ականներից հետաքրքրվեցինք. ինչ է` Հայաստանն ուկրաինական զարգացումների ֆոնին էլի կո՞ւրս է փոխում: «Իհարկե` ոչ,- ասաց Աշոտյանը,- Հայաստանն իր կրթական, ինչպես նաեւ քաղաքական օրակարգն ունի բոլոր երկրների, այդ  թվում եւ Վրաստանի հետ»:



 



«Չէ, մենք դեպի Եվրոպա չենք թեքվում, մենք մեր գիծն ենք պահում, որպեսզի մեզ այս ու այն կողմ չթեքեն»,- զարմանալի հստակ ձեւակերպեց առանձնապես խելացի խոսքով աչքի չընկնող Արտակ Զաքարյանը: