Դիլիջանի, Իջևանի, Գորիսի շրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Դիլիջանի, Իջևանի, Գորիսի շրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
Դիլիջանի, Իջևանի, Գորիսի շրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում այսօր՝ ժամը 09.30–ի դրությամբ, տեղ-տեղ առկա է մերկասառույց, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: