Սքանավորում հանուն օգտատերերի՞

Սքանավորում հանուն օգտատերերի՞

Google ընկերությունը իր ծառայությունների տրամադրման պայմաններում նոր կետ է ավելացրել՝ օգտատերերի էլեկտրոնային նամակների սքանավորում: Ինչպես ասվում է ծառայությունների մատուցման փոփոխված կանոններում՝ դա արվում է հենց օգտատերերի շահերից ելնելով՝ պաշտպանելով նրանց վիրուսներից, որոնումների անհատական արդյունքների հրապարակումից և զանազան հայտարարություններից:



 



Թարմացված կանոնների խնդիրը՝ Google-ի գաղտնիության քաղաքականությունն ավելի հասկանալի դարձնելն է: Խոշորագույն ինտերնետ-որոնողական համակարգը մշտապես քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Վերջիններս պնդում են, որ հաղորդագրությունների ավտոմատ սկանավորումը նույնն է, ինչ առանց օգտատիրոջ թույլտվության նրա հաղորդագրությունների գաղտնազերծումը: