Եգիպտոսի նախկին նախագահը բանտ կնստի

Եգիպտոսի նախկին նախագահը բանտ կնստի

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Նախկին առաջնորդին մեղադրում են երկրի բյուջեից գողություն կատարելու համար։ Բացի ազատազրկումից, Հոսնի Մուբարաքը պարտավոր է  լինելու 21 միլիոն եգիպտական ֆունտ տուգանք վճարել (մոտավորապես 3 միլիոն ամերիկյան դոլար)։ Միաժամանակ, այսօր Կահիրեի դատարանում անցկացվել է նաև նախկին առաջնորդի 2 որդիների դատը։ Նրանց էլ դատապարտել են 4 տարվա ազատազրկման։



Այս սկանդալային դատը սկսվել է այս տարի փետրվար ամսին։ Պարզվում է, որ Հոսնի Մուբարաքն իր որդիների հետ բյուջեից գողացել են 18 միլիոն ամերիկյան դոլար։