Բրուցելյոզ՝ Կոտայքում

Բրուցելյոզ՝ Կոտայքում

Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Գեղաշեն, Կամարիս, Սոլակ համայնքներում բրուցելյոզի դեպքեր են գրանցվել: Գյուղացիներն անելանելի վիճակում են, անասուններին ոչնչացնելը պարտադիր է, թեև բրուցելյոզով վարակված միսը, ըստ Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանվելյանի, ջերմային մշակման դեպքում անվտանգ է մարդու համար: Մարդն այդ բացիլով կարող է վարակվել, եթե կաթն օգտագործի առանց եռացնելու, միսը՝ հում վիճակում, պանիրը՝ առանց աղաջրի:



 



Այս պահին դեպքերի քանակը չեն նշում, ասում են՝ կատարվում են ստուգումներ: Հիվանդությունն առաջինը հայտնաբերվել է խոշոր եղջերավորների մոտ, հետո վարակն անցել է նաեւ մանր եղջերավորներին: