Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Կարճ հայտարարություններ



 



***



Ռուսաստանի անկախության օրը Հովիկ Աբրահամյանը հանրությանը կներկայանա շապկա-ուշանկայով` չաստուշկաների կատարմամբ:



 



***



Астана, Twitter- Армения присоединиться к договору ТС завтра, а может-послезавтра…



 



***



Մեր թերթի` ՙՀովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ծիրան-ծիրան «ման գալ» սիրող Համիկ Մկրտչյանին՚ վերտառությամբ փոքրիկ հոդվածում տեղ է գտել աննշան մի վրիպակ: Տպագրվել է ՙՓաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել՚, պետք է կարդալ. ՙՓաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ չաշխատել՚:



 



***



Հունիսի 18-ին ՕԵԿ-ը հանրահավաք է հրավիրել: Սպասվում է, որ կոալիցիայի տարիներին իր ներսում կուտակած գազերը կուսակցությունը բաց կթողնի հենց գազի թեմայով:



 



***



Հնդիկ կինեմատոգրաֆիստները ավարտել են ՙՈրբուկ՚ երկսերիանոց ֆիլմի նկարահանումները, և այն շուտով կհանձնվի հայ հանդիսատեսի դատին: Մեր հարցին` ինչո՞ւ հենց հայ հանդիսատեսի, ֆիլմի գլխավոր Ռեժիսոր Ռաջ Կապուրը ասաց. ՙԻմ ֆիլմի հերոսը էկրանին կերտել է այն հայացքը, որով միայն հայերն են կարողանում նայել Արևմուտքին կամ Արևելքին: Կարծում եմ` ինձ ամենաճիշտը հայերը կհասկանան՚:



 



***



Հայտնաբերվել է տաքսիստը, ով Դմիտրի Կիսելյովին ԱԺ հասցնելուց հետո դժվարացել էր ռուսերեն ասել, թե ուղևորը որքան պիտի վճարի: Պարզվել է, որ այդ տաքսիստը ոչ միայն ռուսերեն հաշվել չգիտի, այլև` հայերեն: Նա իր հայ ուղևորից հազար դրամ ստանալու փոխարեն երկու հազար է ստացել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ