Ղրիմի երկինքը Ռուսաստանի կազմի մեջ չէ

Ղրիմի երկինքը Ռուսաստանի կազմի մեջ չէ

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ՔՄԿ) փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի օդային տարածքում աերոնավիգացիոն սպասարկումը նախկինի պես Ուկրաինային է պատկանում: Այդ մասին տեղեկացնում է  BBC-ն:



 



«ՔՄԿ դիրքորոշումը նախկինի պես արտացոլում է ՄԱԿ դիրքորոշումը, որը չի ճանաչում Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխությունը»,- ասվում է  կազմակերպության հաղորդագրությունում:



 



Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ Ղրիմի օդային տարածքի վերահսկողությունը կհանձվի Ռուսաստանին: