Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԱՅՑ






Գալուստ Գրիգորիչի Մոսկվա կատարած այցից հետո Դմիտրի Կիսելյովը սկսել է հաճախել հայոց լեզվի կիրակնօրյա դասընթացների, իսկ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը շրջանառության մեջ է դրել «Հայերենը Ռուսաստանի Դաշնությունում երկրորդ պետական լեզու հռչակելու մասին» օրենքի նախագիծը:



 



ՅՈՒՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ






Հետաքրքիր զուգադիպությամբ` հակառակորդը դադարում է կրակել, երբ իմանում է, որ ՀՀ մեծամեծերը սահմանամերձ մարզեր են այցելել կամ առաջավոր գիծ: Հետեւություն` մինչեւ գյուղատնտեսական աշխատանքների ավարտը ՀՀ կառավարությունը պետք է տեղափոխել Ադրբեջանի սահման:



 



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹ






Աղվան Վարդանյան- բանաստեղծ` կռված Բաքու քաղաքում:



 



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ






ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արգենտինա կատարած այցի շրջանակներում Արգենտինայի նախագահի հետ մեկնել է Բրազիլիա, որովհետեւ Արգենտինայի հայ համայնքի հետ հանդիպել այս օրերին կարելի է միայն Բրազիլիայի մարզադաշտերում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ