Ադրբեջանցի տանտիրուհին անհանգստանում էր Կարենի համար՝ այ բալամ…

Ադրբեջանցի տանտիրուհին անհանգստանում էր Կարենի համար՝ այ բալամ…


Տեսագրություն եմ նայում, որ հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը Թովուզի շրջանում զրուցում գյուղացիների հետ: Պարզ ու անկաշկանդ: Գյուղացիներն իրենք էլ հասկանում են, որ Կարենը մի մոլորյալ գառ է ու թեև ադրբեջաներեն լավ չեմ հասկանում, բայց տանտիրուհու խոսքից զգացվում է նրա անհանգստությունը.
-Այ բալամ…
Ինչքան հասկանում եմ, չայ է ուզում Կարենը, և տանտիրուհին չայ է հյուրասիրում: Ինձ զարմացնում է, որ երբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները գալիս և ուզում են Կարենին տանել, քաշքշոց է սկսվում նրանց ու գյուղացիների միջև: Ադրբեջանցի գյուղացիները չէին ուզում հանձնել իրենց ղոնաղին:
Ո՞նց կարող էին իրար հետ խաղաղ ապրել այս երկու հասարակ ժողովուրդները, որոնք թույլ չեն տալիս հարստության ու շահի մոլուցքով համակված իշխանությունները… Բավական է հետևել Կարենի ու գյուղացիների զրույցին ու հասկանալ, որ հասարակ ադրբեջանցին դե՛մ է իր իշխանությանը, նա չի ուզում հանձնել Կարենին, որովհետև գիտի՝ նրան հանձնելը նույնն է, ինչ հոշոտիչ գազանին հանձնելը:
Իսկ գազանի հրեշավոր դաժանությունից, երբ գազանը հոշոտում է թռչունին, սիրտը դիմանալ չի կարող…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ