Լավրովը մոռացել է Աստանայում ընթերցված Ալիևի նամակի մասին

Լավրովը մոռացել է Աստանայում ընթերցված Ալիևի նամակի մասին

ԼՂ հակամարտությունը խոչընդոտ չի հանդիսանա Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։



«Հայաստանը մտնում է Մաքսային միություն՝ որպես Հայաստան. Լեռնային Ղարաբաղը որևէ կապ չունի անդամակցման հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է ՀՀ Նախագահը»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ИТАР-ТАСС-ը:



Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Լավրովն ասել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց պատրաստակամությունը, չնայած ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն։