Գարյաչի փամփուշտներով պրիվետ Ալիևից

Գարյաչի փամփուշտներով  պրիվետ Ալիևից

«Խաղաղության աղավնի Ալիև որդին » ոնց որ թե էլի ուզելիք ունի: Ճիշտ է, ինքը համաձայն է խաղաղությանը, բայց քարերը ջեբից չի թափում: Պուտինի հետ խոսելուց աչքի պոչով բան իմացողի պես այնպես է չոդկում մեր նախագահին, ասես քարերից գլուխը ճոթռած մեր իմացած մարդը չլինի: Տանուլ տված պատերազմի տերը մի քիչ խոնարհ կլինի, մի քիչ գլուխը կախ կլինի, էնպես էլ գլուխը տնկել ու խոսում Պուտինի հետ, ասես էն ուդար ուտողը չլինի:
Սերժ Սարգսյանն ասում է, որ եռակողմ հանդիպումից հետո լարվածությունը կմեղմանա: Դա թող Ադրբեջանի նախագահը ասի, որովհետև միշտ ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել: Ադրբեջանական կողմի համար ինչու՞ է պատասխանատվություն վերցնում: Հայկական կողմը լարվածություն ստեղծողը չի, որ նախագահը հայտարարի, թե լարվածության թուլացում կլինի: Ալիևի համար լարվածության թուլացումը գարյաչի փամփուշտներով պրիվե՞տն է եղել… Տավուշի մարզի մի շարք գյուղերի վրա այրող փամփուշտներով կրակելը ուզելիք թելադրելը չի՞…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ