Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:



Հանդիպմանը մասնակցել է նաև «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:



Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ և քննարկել վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների և ՀՀ կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր: