Դրամահավաք «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջում

Դրամահավաք «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջում

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր, լրագրող Վահագն Թեւոսյանը, ով հանդիսանում է նաեւ Արմնյուզ հեռուստաընկերության խմբագիրներից, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր․ «Մենք դժվար թե պատկերացնենք այն եզդիների վիճակը, ովքեր այս օրերին երեխաներ են կորցնում արևելքում իրականացվող ցեղասպանության հետևանքով: Ես էլ, դուք էլ, վստահ եմ, չենք կարողանում այլևս նայել այդ երեխաների նկարներին սոցցանցերում: Ես ուզում եմ, որ միասին փորձենք ինչ-որ լավ բան անել նրանց համար:




Ինչ ասել է՝ լավ բան անել




Բնական է, որ այդ մարդիկ փորձելու են ամեն հնարավորը՝ աղետալի իրավիճակից դուրս պրծնելու համար, ինչպես և 1915 թվին բազմաթիվ հայերի հաջողվեց մազապուրծ լինել թուրքական ջարդերից: Նրանք 100 տարի առաջվա հայերի պես փորձելու են վերսկսել իրենց կյանքը որևէ այլ վայրում, ու Հայաստանի ընտրությունն ամենահավանական տարբերակներից է, քանի որ նրանց հազարավոր հայրենակիցներ Հայաստանը համարում են իրենց հայրենիքը:




Այդ մարդիկ, ընտանիքները, երեխաները հումանիտար խնդիրներ են ունենալու: Այս դրամահավաքը նպատակ ունի ուղղակի կերպով օժանդակել հնարավոր ներգաղթյալ եզդիներին այդ խնդիրները լուծելու համար (հագուստ, սնունդ, տան վարձ)՝ կառավարական և այլ հնարավոր կոռումպացված օղակները շրջանցելով: Սա մեր բոլորիս փոքրիկ նվերը կլինի մեր 100 տարվա ցավը վերապրող եղբայրական ազգին: Նվիրատվություն կարելի է անել այստեղ.https://www.indiegogo.com/projects/help-your-yezidi-brother/x/7956228 »։



 



Օրվա ընթացքում արդեն ստեղծեց «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/helpyouryezidibrother, «Օգնիր եզդի եղբորդ» իրազեկման իվենթը՝ https://www.facebook.com/events/278000652389299/ , ինչպես նաեւ իրազեկման բլոգը ՝ http://saveyazidis.tumblr.com/ եւ դրամահավաքի էջը՝ https://www.indiegogo.com/projects/help-your-yezidi-brother հասցեներով, որին մի քանի ժամվա ընթացքում միացան հարյուրավոր քաղաքացիներ։ Մեզ հետ զրույցում Վահագն Թեւոսյանը ուրախությամբ նշեց, որ արդեն այսօր նախագահի մամլո խոսնակի կողմից արձագանք է եղել կրկնապատկելու Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը եզդիներին․ «Իսկ էդ քայլին գնացի հիմնականում էն պատճառով, որ մտածում էի` կուզեմ ինչ-որ եզդի ընտանիքի հյուրընկալել մի որոշ ժամանակով, հետո հասկացա, որ դա միայն իմ կոմֆորտի զոհողության հաշվին չի լինելու, այլ ավելի շատ իրենց: Էդտեղից միտք առաջացավ, իսկ ինչ կլինի, եթե խմբվենք ու գումար հավաքենք` նրանց հումանիտար կարիքները հոգալու համար»,-իր խոսքում նշեց Վահագն Թեւոսյանը: