Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը հոսպիտալացվել է

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը հոսպիտալացվել է

Իր անվան շուրջ սկանդալներով հայտնի Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա օրգանիզմում ուռուցք են հայտնապբերել, հայտնում է CNN-ը:  



Ինչպես պատմել է Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի նախագահ դոկտոր Ռուբեն Դևլինը, հիվանդը բժշկական զննության փուլում է:



«Անհրաժեշտ է պարզել ուռուցքի տեսակը և ճշտել ժամկետները, թե երբ կկարողանանք սկսել բուժումը»,- ասել է նա:



Դոկտոր Դևիլի խոսքերով՝ Ֆորդը միշտ էլ բողոքել է որովայնի շրջանի ցավերից, սկայն դրանք վերջին ժամանակներս սաստկացել են:



Անցյալ տարի Ռոբ Ֆորդը հայտնվել էր հերթական սկանդալի կենտրոնում, երբ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ կան տեսագրություններ, որոնք փաստում են քաղաքապետի կողմից թմրանյութի օգտագործումը: Ոստիկանության ջանքերով տեսաֆիլմի հայտանբերումից հետո Ֆորդն ստիպված եղավ խոստովանել, որ ինքը կրեկ է ծխել, ինչպես նաև իր վարքի համար ներողություն խնդրել քաղաքացիներից: 



Այս և մյուս սկանդալների ֆոնին Տորոնտոի քաղաքային խորհուրդը քաղաքապետ Ռոբ ֆորդին զրկել էր իր լիազորությունների մեծ մասից: