Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը սեպտեմբերի 10-ին օրինագիծ է ընդունել, որով դատապարտել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան, հայտնել են Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից:



Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի վերին պալատում օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ֆրեդ Նայլը: Ըստ այդ օրինագծի՝ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս լրջորեն խախտել են հրադադարի ռեժիմը, որն էլ դարձել է ինը հայի մահվան պատճառ: 



Այս օրինագիծը բխում է 2012 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կողմից ԼՂՀ-ի ճանաչումից: Ֆրեդ Նայլը եւ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ էին այցելել 2013 թ.: