ԱՄՆ-ը կմիանա Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին՝ ավելացնելով իրենը

ԱՄՆ-ը կմիանա Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին՝ ավելացնելով իրենը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համատեղ կմտցնեն սեպտեմբերի 12-ին, հաղորդում է Reuters գործակալությունը։



«Այդ միջոցառումները կմեծացնեն Ռուսաստանի քաղաքական մեկուսացվածությունը, ինչպես նաև տնտեսական ծախսերը, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա մերձավորների համար կարևորություն ներկայացնող սեկտորներում»,- ասվում է հայտարարությունում։



Նա նշել է, որ նոր պատժամիջոցների մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին։