Թուրքիան հերթական անգամ մոլորեցնում է միջազգային հանրությանը

Թուրքիան հերթական անգամ մոլորեցնում է միջազգային հանրությանը

Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ հույսները դրել են միջազգային հանրության կարճ հիշողության վրա: Քեսաբի վրա հարձակման մեկ տարին չլրացած, որ իրականացվեց հենց Թուրքիայի սահմանից ջիհադականների ներխուժմամբ, թուրքական իշխանությունները հայտարարում են, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի Թուրքիայի վրայով ահաբեկիչները չկարողանային միանալ Սիրիայի և իրաքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին:



Hurriyet Daily News թերթը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ձերբակալել ու արտաքսել են եվրոպական երկրների 830 քաղաքացիների, որոնք փորձել են անցնել սահմանն ու մեկնել Սիրիա՝ իսլամիստ ջիհադականների կողմից պայքարելու նպատակով։ Թերթի տվյալներով, օրինախախտները պատրաստվում էին միանալ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, որոնք արդեն իրենց հսկողութան տակ են առել Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքներ։