Թուրքին Հունաստանի խորհրդարանի ընդունած Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքում այլ բաներ է կարևորում

Թուրքին Հունաստանի խորհրդարանի ընդունած Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքում այլ բաներ է կարևորում

Թուրքիայի արտգործնախարարությունն ուշադիր հետևել է Հունաստանի խորհրդարանի` սեպտեմբերի 9-ին ընդունած Ռասիզմի և այլատյացության համար պատիժ սահմանող օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացին` հունական իշխանություններին պարբերաբար հորդորելով գործել անհրաժեշտ ճշգրտությամբ:



PanArmenian.Net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիգլիչը` նշելով, որ այս համատեքստում կարևորում են խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստում Հունաստանի արդարադատության և մարդու իրավունքների նախարարի հայտարարությունը, թե օրենքը չի անդրադառնալու երկրի արտաքին քաղաքականության վրա և ոչ մի երկիր չի թիրախավորում, այդ թվում` Թուրքիան: