«Այա Սոֆիան եկեղեցի չէ». թուրք պաշտոնյա

«Այա Սոֆիան եկեղեցի չէ». թուրք պաշտոնյա

Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզը սխալ է համարել, որ հայ և հույն համայնքները հոգևորական պատրաստելու համար ստիպված են նրանց ուղարկել Հունաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։



Գյորմեզի կարծիքով Թուրքիայի համար ճեմարան բացելը ավելի հեշտ է, քան Ղուրանի դասընթացներ կազմակերպելը:



ինչպես տեղեկացնում է թուրքական «Objektif Haber» լրատվական կայքը, Գյորմեզն անդրադարձել է նաև Այա Սոֆիա տաճարը կրոնական ծեսերի համար բացելու հարցին:



Նա նշել է, որ Այա Սոֆիան եկեղեցի չէ, ոչ էլ թանգարան է, այն Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի և բոլոր մուսուլմանների տաճարն է: «Այն այս ազգի, այս քաղաքակրթության և պատմության, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար շատ կարևոր խորհրդանշական արժեք ունեցող իսլամական տաճար է»,-ընդգծել է կրոնական գործերի վարչության ղեկավարը:



Այա Սոֆիա բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը և Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն է եղել։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից: