Ոգևորվա՞ծ եք հանրահավաքով։ Մեկնարկեց եռյակի երկրորդ նիստը

Ոգևորվա՞ծ եք հանրահավաքով։ Մեկնարկեց եռյակի երկրորդ նիստը

Քիչ առաջ մեկնարկեց արդեն իսկ եռյակի երկրորդ նիստը։ Նիստն այս անգամ անցկացվում է «Ժառանգություն» խմբակցությունում։ Նիստին մասնակցում են Ժառանգությունից Ռուբիկ Հակոբյանը, ով Թևան Պողոսյանին էր սպսում, որ գար, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։



Նախատեսվում է, որ նիստին կքննարկվի մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցերը։



Մինչ լրագրողները գտնվում էին ներսում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց լրագրողներից՝ «Ոգևորվա՞՛ եք հոկտոմբերի 10-ի հանրահավաքով»։ Արամ Մանուկյանն ու Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքրվեցին, թե այդ ովքեր էին այսօր ճանապարհը փակել կառավարության շենքի դիմաց։
Հետո խնդրեցին մեզ դուրս գալ, որ իրենք սկսեն իրենց փակ նիստը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ