Ֆեյսբուքը քլնգում է Սուրիկ Խաչատրյանին

Ֆեյսբուքը քլնգում է Սուրիկ Խաչատրյանին

Ինչպես սպասելի էր, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բուռն արձագանք առաջացրեց հանրության շրջանում: Սուրիկ Խաչատրյանի դեմ դուրս է եկել Ֆեյսբուքը: Նրա հասցեին երեկ հնչեցին վիրավորանքներ, ամոթանքներ: «Թքեմ, Սերժ, քո երեսին, որ չամաչեցիր ու մարդասպանին մարզպետ նշանակեցիր»,- գրել էր մի օգտատեր: Ֆեյսբուքում թեւավոր խոսք է դարձել Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ելույթի ընթացքում հնչեցրած արտահայտությունը. «գրողի ծոցը վավերացնեք»: «Նշանակում ես՝ գրողի ծոցը նշանակես, ասեմ ավելին` ջհանդամը նշանակես»,- գրել է Երվանդ Վարոսյանը: Վահե Գեւորգյանն էլ գրել է. «Լիսկան դարձավ մարզպետ, զաթո Սերժն ասել ա՝ գրողի ծոցը գնացեք, հալալ ա»: Առաջարկ կար Սյունիքի մարզն անվանափոխել եւ անվանել Սուրիկի մարզ: Լիսկայի վերանշանակվելու կապակցությամբ շատերի մուսան է եկել, նրանք բանաստեղծություն են նվիրել Լիսկային:
Այսպես. Գուսան Սուսանը գրում է.



Վերակարգվեց սյունյաց հսկան իր օրում,
Ցնծա, Սյունիք, ասաց Միսկարն իր օրում,
Երկար տանջված ազգս հասավ մուրազին,
Կրկին մարզպետ դարձավ
Լիսկան իր օրում:



Շատերը մարդկանց խորհուրդ էին տալիս Ֆեյսբուքում չպայքարել, այլ դուրս գալ փողոց. «Մարդիկ, որ Ֆեյսբուքում հայհոյում եք, գիտեք պայքարո՞ւմ եք… արա, դուրս եկեք փողոց ու թարգեք վիրտուալը: Կապ չունի՝ սյունեցի եք, թե ոչ, պայքարենք համախմբված»:
Ֆեյսբուքում սյունեցիներն էլ իրենց թասիբն էին ցույց տալիս. «Ես, որպես սյունեցի, թքում եմ քո անասնական երեսին եւ հրաժարվում եմ ճանաչել քո իշխանությունը Զանգեզուրում...... կյանքումս առաջին անգամ մոտս հայհոյելու ցանկություն առաջացավ, բայց դա կանեմ, երբ պոչդ ընկնի ոտքիս տակ............ սողուն»: Սա լրագրող Վարդ Սիմոնյանն է գրել: Բոլորը հիշել էին 2013թ. հունիսի 1-ին Լիսկայի տան մոտ 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Արգիշտի Կիվիրյանն իր էջում գրել է. «Քանի՞ հոգու պետք ա սպանի Լիսկան, որպեսզի վերջապես ստանա ազգային հերոսի կոչում»: Շատերը մեղադրում էին երկրի նախագահին՝ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ, հերիք է, էլի՛, էսպիսի «խրոխտ ու քաջարի» էջեր բացեք Ֆեյսբուքում` «Ո՛չ լիսկային», «Ո՛չ մեր թաղի մուկուչիկին», «Կորչի՛ ՀՀԿ-ի տատը» ու սրա նման անկապ բաներ: Հայաստանում բոլոր հանցագործությունների թելը սեՌժիկի թաթի մեջ է: Պայքարեք սեՌժիկի դեմ: Մնացածը մայմունություն է»,- գրել է Լիզա Ճաղարյանը: Տիգրան Առաքելյան. «Սերժին թողել՝ սաղ Լիսկա են քննադատում, քլնգում, քֆրտում... Լիսկան ի՞նչ կապ ունի, է»: Իսկ Սուրիկ Խաչատրյանն իր մարզպետ նշանակվելուց րոպեներ անց լրագրողների այն հարցին, թե «անհարմար չե՞ք զգում, որ, այնուամենայնիվ, մարզպետ նշանակվեցիք», առանց վարանելու պատասխանել է. «Անհարմար թող զգան նման մեկնաբանություններ անողները»: