«Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի»․Մանուկյանը՝ մարքսիստի մասին

«Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի»․Մանուկյանը՝ մարքսիստի մասին

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 



«Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի մահվան մասին: Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի, ում յուրօրինակ և կոլորիտային մեկնաբանություններն ու զուգահեռներ անցկացնելու անվրեպ կարողությունը երկար է հիշվելու: Անվիճելի է, որ քաղաքական բանավիճային մշակույթը հանձին Դավիթ Սարգսյանի ստացավ նոր երանգ և հանդուրժողականության որակներ:
ՀՀ արդարադատության նախարարության և իմ անունից ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի հարազատներին և մերձավորներին քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ»:



Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։



Մարքսիստական կուսակցության նախագահը սրտի կաթված էր ստացել և նրան երկու ստենտ էին տեղադրել: