Ազգովի հայտնվել ենք ֆիլմում, որի անունն է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ»․ Կարգին Հայկո

Ազգովի հայտնվել ենք ֆիլմում, որի անունն է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ»․ Կարգին Հայկո

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ գրելով,



«Ինչո՞ւ ենք տանջվում «Սուպեր մամա» ֆիլմը նկարում, երբ ազգովի հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում` ֆիլմի անունն է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ», ֆիլմի ժանրը` կրիմինալ, կոմեդիա, գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ և այլն… Ֆիլմն, իհարկե, ունի HAPPY END: Գլխավոր հերոսը վերջում ստանում է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում՚. կապ չունի, որ այդպիսի գիտություն գոյություն չունի (կամ պատմական կամ փիլիսոփայական): Չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ ֆիլմի անունը «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ» է: Չէ՞ որ ֆիլմի ռեժիսորներն ինչ կուզեն, այն էլ կանեն, իսկ ժողովուրդը, միևնույն է, իրենց աղուհացով կդիմավորի»: