Մեր հայրենակցուհին ԱՄՆ դեսպան է նշանակվել ASEAN-ում

Մեր հայրենակցուհին ԱՄՆ դեսպան է նշանակվել ASEAN-ում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում` ASEAN-ում (Association of SouthEast Asian Nations) ԱՄՆ դեսպան է նշանակել 47-ամյա Նինա Խաչիկյանին. տեղեկացնում է Asbarez.com-ը:



Ըստ կայքի՝ Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է Ամերիկյան առաջադիմության կենտրոնի, ինչպես նաև «Ռենտ»-ի նման հիմնարկներում: Նա եղել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999):



Ավարտել է Սթենֆորդի համալսարանը: Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ASEAN-ի անդամ երկրների գագաթաժողովներին: