Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:



«Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը»,- հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։



Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։