Հայրիկյանի դարդը

Հայրիկյանի դարդը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքին, տեղեկացնում է Tert.am-ը:



Ավելին, Հայրիկյանը բոլոր հիմքերն ունի նեղանալու եռյակից, որ իրեն չեն արժևորել որպես մեր ժողովրդի կյանքում կարևոր դերակատարություն ունեցած անձի և չեն հրավիրել հարթակից ելույթ ունենալու, վերաբերմունք արտահայտելու, օրակարգին մասնակցելու:



Նա հիրավի դառնացած է: «Հոկտեմբերի 10-ին Հայաստանը միանում է Մաքսային միությանը, և քանի որ այս ուժերն իրենք իրենց ավելի կարևոր են համարում, ուստի այդ հարցը չեն բարձրացնում և դրան չեն անդրադառնում»,- եռյակի մասին ասել է Հայրիկյանը: 



: