ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու հանրահավաքին

ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու հանրահավաքին

Թեեւ եռյակը պահում է ինտրիգը եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եռյակի լիդերների մասնակցության փաստը չի բացառում, սակայն ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու: Եթե Գագիկ Ծառուկյանն այս փուլում «լուրջ չի համարում խոսել» սահմանադրական բարեփոխումների մասին, այդ մասին չի խոսելու, ինչպե՞ս կգնա-կկանգնի Ազատության հրապարակի հարթակում՝ զարմանում են ԲՀԿ-ականները, մեր հարցն անվանելով «միամիտ» եւ հիշեցնում Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ սահմանադրական փոփոխությունների մասին ասել էր. «Պարզ չէ, թե խոսքն ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:



Եթե Ծառուկյանը չմասնակցի հանրահավաքին, ինքնըստինքյան կփակվի նաեւ մյուսների մասնակցության հարցը: