Վանցիկիչը քաղաքի տոնի հրավերը հարսանյաց հանդեսի հետ է շփոթել

Վանցիկիչը քաղաքի տոնի հրավերը հարսանյաց հանդեսի հետ է շփոթել

Հոկտեմբերի 4-ին «Վանաձորի օր» ամենամյա տոնակատարությունն էր, որի ժամանակ բեմականացրել էին Վանաձորի պատմությունը եւ սովետական շրջանը ներկայացրել կարմիր վզկապներ կապած երեխաների շքերթով, ինչը սոցցանցերում քննադատության տեղիք տվեց։ Սակայն մեկ այլ նորամուծություն էլ է կիրառել քաղաքապետ Սամվել Դարբինյանը․ տոնի հետ կապված հրավիրատոմսեր է ուղարկել հյուրերին՝ խնդրելով հրավերն ընդունելու դեպքում զանգահարել (0322) 20053 հեռախոսահամարով: Հավանաբար, Վանցիկիչը քաղաքի տոնի հրավերը հարսանյաց հանդեսի հետ է շփոթել, երբ հրավիրյալների մասնակցությունը նախապես ճշտվում է՝ «աթոռահաշիվ» անելու համար: Քաղաքի օրվա նախահաշվի մեջ թերեւս զգալի գումար են կազմել այդ հրավիրատոմսերի տպագրության համար պահանջվող ծախսերը։