Աշոտյանի մամուլի խոսնակը պատասխանում է Ալեքսանդր Ամարյանին

Աշոտյանի մամուլի խոսնակը պատասխանում է Ալեքսանդր Ամարյանին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Ի պատասխան «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի՝ Երևան ՀԱԹ թաղամասում բացված դպրոցի, վերջինիս աղանդավորների կողմից հովանավորված լինելու և դպրոցի բացմանը մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախարար Արմեն Աշոտյանի մասնակցության մասին արված հայտարարությանը տեղեկացնում եմ, որ 



1. Հայաստաննի տարածքում գործող ցանկացած, այդ թվում նաև նշված դպրոցում ուսումնական դասընթացները կազմակերպվում են կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով և դասագրքերով, ինչի մասին իր խոսքում նշել է նաև կրթության և գիտության նախարարը:
Հետևաբար, այնտեղ դասավանդվում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան



2. Կրթության նախարարի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին զգալի խորացել է եկեղեցի-դպրոց կապը, ինչը կարծում եմ՝ ակնհայտ է և չունի ապացուցման կարիք:



3. Հայ ավետարանչական ընկերակցությունը չի հանդիսանում աղանդավորական կազմակերպություն



4. Արմեն Աշոտյանը դեռևս 2009թ ին, երբ հանդիսանում էր ԱԺ պատգամավոր, հեղինակել է մինչ այս գործող թերևս ամենահաջող օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որն ուղղված էր ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն վերապահված դիրքերի պաշտպանությանը և եկեղեցու ամրապնդմանը»: