Ունենք «նշմարելի» ազատ մամուլ

Ունենք «նշմարելի» ազատ մամուլ

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2014-ի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որը չափում է տեղեկատվության և լրագրողների ազատությունն աշխարհի 180 երկրում:



Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` Ֆինլանդիան գլխավորում է ինդեքսի ցուցակը 4-րդ տարին անընդմեջ, որին հետևում են Նիդերլանդներն ու Նորվեգիան:



Կազմակերպությունը ցուցակի ետնապահ երկրները` Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան են՝ որպես «լրատվության և տեղեկատվության սև խոռոչներ և կենդանի դժոխք լրագրողների համար»:

Քարտեզում սպիտակով նշված են լավ վիճակում գտնվող երկրները, դեղինով` բավարար, նարնջագույնով` նշմարելի, կարմիրով` դժվարին, սևով` շատ լուրջ:



Ցուցակում Հայաստանը 78-րդ տեղն է զբաղեցնում: Ռուսաստանը հայտնվել է 148-րդ տեղում, հարևան Ադրբեջանը` 160-րդ, Թուրքիան` 154-րդ, իսկ Վրաստանը 84-րդ: