Փարիզի հանդիպումը կհաստատի, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի. Անրի Ռենո

Փարիզի հանդիպումը կհաստատի, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի. Անրի Ռենո

Փարիզում նախատեսված նախագահների հանդիպումը կոչված է հաստատելու այն հանգամանքը, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ մասին հայտարարեց իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով մոտ ժամանակնրես նախատեսված Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսուա Օլանի հանդիպումը:



Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությունը հնչեցվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից՝ մայիսին Բաքու եւ երեւան կատարած այցի շրջանակներում:



«Ֆրանսիայի նախագահի առաջարկությունն ընդունվել է, եւ Փարիզում մոտ օրերս կկայանա հանդիպումը: Չմանրամասնելով միայն նշեմ, որ այն նպատակաուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումներին ուղղված բանակցությունների բովանդակությանը նոր ազդակ հաղորդելուն: Բացի այդ, կարեւոր է, որպեսզի կողմերը կարողնան ստեղծել վստահության մթնոլորտ, որը Ղարաբաղի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում կնպաստեր իրավիճալի փոփոխությանը: Գագաթնաժողովը կրկին կոչված է հաստատելու այն կարեւոր հանգամանքը, որ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն», - ընդգծեց դեսպանը՝ հիշեցնելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները. տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառության անընդունելություն: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին Լեռնային Ղարաբաղ այցելելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բաքո Սահակյանի առաջարկությանը, ապա դեսպանը հայտարարեց, որ նման նախաձեռնության մասին տեղեկացված չէ:



Ինչ վերաբերում է ակնհայտ ադրբեջանամետ անվանումով ԵԱՀԿ ձեւաչափով զեկույցի պատրաստման գաղափարին եւ Հայաստանի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշման հնարավոր փոփոխությանը, Անրի Ռենոն հայտարարեց, որ չի տիրապետում այնպիսի տեղեկության, որը թույլ կտար պնդել, որ Եվրոպան փոխել է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Նրա խոսքով՝ դա խորհրդարանական կառույցում ընդունված որոշում է, եւ դեսպանը չի կարող մեկնաբանել օրենսդրական կառույցի որոշումը: Ընդ որում, դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է բացառապես ԵԱՀԿ Միսնկի խմբի ձեւաչափով:



Դեսպանը նաեւ հավաստիացրեց, որ Երեւանում իր առաքելության ավարտից հետո կհետեւի Հայաստանի մասին տեղեկություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: