Իշխանափոխություն իրականացնում են համապետական ընտրություններով. Հովիկ Աբրահամյան

Իշխանափոխություն իրականացնում են համապետական ընտրություններով. Հովիկ Աբրահամյան

Մեր ապագան Մայր հայրենիք, Արցախ և Սփյուռք եռամիասնությունն է, և համատեղ ուժերով կարող ենք պայքարել մեր ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Դսեղում տեղի ունեցած ասմունքի փառատոնի Լոռու մարզի նախնական փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչպետ Հովիկ Աբրահամյանը:



«Մենք մեր ներկայով ու ապագայով պետք է հպարտանանք, մեր հաջողություններով ուրախանանք ու անձնական խնդիրները ստորադասենք: Ուզում եմ այս խոսքս ուղղել նաև մեր քաղաքական ուժերին, ովքեր իշխանափոխության կոչ են անում: Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարակներում, փողոցներում և հանրահավաքներում: Պետք է ամեն ինչ անենք մեր յուրաքանչյուր ռեսուրս արդյունավետ օգտագործելու համար»,- ասել է վարչապետը:



Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգացնել միասնական ուժերով:



Լուսանկարը՝ արխիվային: