Հոկտեմբերի 27-ից անցել է 15 տարի

Հոկտեմբերի 27-ից անցել է 15  տարի

15 տարի առաջ` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝  սպանելով կառավարության ու խորհրդարանի անդամներին:



Ահաբեկչության զոհ դարձան Խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպարապետ, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը,  օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։



Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Ոճրագործությունն իրականացրած 6 ահաբեկիչները՝  Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը,  Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: