Այս անգամ էլ Սամվել Ֆարմանյան VS Վահան Բաբայան

Այս անգամ էլ Սամվել Ֆարմանյան VS Վահան Բաբայան

ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդ պատգամավորների միջև «սառը պատերազմը»՝ իր խայթոցներով, ակնարկներով ու հեռակա վիրավորանքներով, այսօր կրկին իրեն զգացնել տվեց, որ դեռ շարունակվում է։ ՀՀԿ-ականներին ամբիոնից «քլնգելու» վրժեն այսօր Վահան Բաբայնից լուծեծ ՀՀԿ-ական երիտինտելեկտուալ թևի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը՝ ելույթ ունենալով «2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական քննարկման ժամանակ: Նշենք, որ այսօր Ֆինանսների փախնախարար Պավել Սաֆարյանը ներկայացնում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը հատկացվող գումարների չափը։




ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, դիմելով նախագծի զեկուցող, ֆինանսների փախնախարար Պավել Սաֆարյանին, հարցրեց, թե նորմա՞լ է համարում, որ 40 տոկոս աղքատություն ունեցող երկիրը կարող է մեծ գումարներ տրամադրել ԱԳՆ-ին և ինչի՞ շուրջ են այդ ավելացումները եղել։ Այնուհետև նա հետաքրքրվեց նախարարության համար ձեռք բերվող մեքենաներից․ «Կուզեի ճշտել, թե ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռք բերվելու ՀՀ տարածքում, ո՞ւմ համար, ի՞նչ մակնիշի և ի՞նչ արժողությամբ»:
Ի պատասխան հարցին՝ ֆինանսների փոխնախաարը նախ ասաց, որ Էնպես չի , որ ԱԳՆ-ի ծախսերը չկատարեն, միանգամից աղքատությունը կկրճատվի։ Ինչ վերաբերում է մեքենաների հարցին, Պ․ Սաֆարյանն ասաց. «Եթե հիշողությունս չի դավաճանում, երկու մեքենա են գնելու՝ մոտավորապես 10 մլն դրամ արժողությամբ՝ մեկ Toyota Corolla, և մեկ միկրոավտոբուս՝ 15 միլիոն դրամ արժողությամբ։




Այնուհետև որոշեց հարց ուղղել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Վերջինս սակայն, մինչ իր հարցը կձևակերպեր, զայրացած տոնով մի քանի խոսք ասաց, որն ուղղակի պատասխան էր Վահան Բաբայանի հարցերին։
«Նախարարության աշխատակիցները ևս հասարակության մի մասն են, եթե բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացվում են , բնականաբար, նաև պետք է բարձրացվեն ԱԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը: Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամբարձ, օդի մեջ քամի տատանող և չհիմնավորված հայտարարություննից»,- ասաց Սամվել Ֆարմանյանը ու նոր անցավ իր բուն հարցին։
Նշենք, որ ԱԳՆ-ին 2015 թվականի բյուջեից հատկացվելու է 12 միլիարդ 593 միլիոն 637 հազար դրամ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ