Մերօրյա Էնգելս Գալուստ Սահակյանի պատմական բացահայտումը

Մերօրյա Էնգելս Գալուստ Սահակյանի պատմական բացահայտումը

Մերօրյա Էնգելս Գալուստ Սահակյանը բացահայտեց, որ գնում ենք դեպի բուրժուադեմոկրատական կարգեր. «Այսինքն՝ նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաններով են ապրում, փորձում են, որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի… »: Գալուստ Սահակյանին ընկալում եմ որպես «Կապիտալ»-ի հեղինակին հավասարազոր մոզգ ու հեզ խոնարհումով եմ ընդունում նրա գիտական թեզը: Բայց մի ճշգրտում եմ ուզում անել: Ու՞մ գրկից ենք գնում դեպի բուրժուազիայի գիրկը: Եթե հասարակական ֆորմացիաների գիտակը ժողովրդին ընկալում է որպես բարուրի երեխա, որ գրկից գիրկ է գնում, սա արդեն հակասում է պատմական օրինաչափությանը: Չհամարձակվելով հակաճառել նրան, մի փոքր թոթովեմ: Բուրժուազիային հասկացանք՝ եռյակն է, իսկ մեր իշխանությունը ի՞նչ է: Քյասիբների միավորու՞մ է, ովքեր ոտքի են ելել՝ ժողովրդի շահերը պահելու: Ի՞նչ է մեր իշխանությունը կամ որ ֆորմացիայում ենք ապրում: Ես գիտեմ՝ բոլորն էլ կասեն՝ ստրկատիրական: Ստրկատիրականից, պատմական պարզ օրինաչափություն է, պիտի մի քայլ առաջ գնանք, բուրժուա- դեմոկրատական կարգեր: Ի՞նչ եք դիմադրում, թույլ տվեք ընդառաջ գնալ պատմական նոր ֆորմացիային:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ