Ռոբերտ Քոչարյանենք շատ «խառն» են

Ռոբերտ Քոչարյանենք շատ «խառն» են

Ռոբերտ Քոչարյանենք շատ «խառն» են. տեղեկացրեց ընտանիքին մոտ կանգնած անձը: Խնդիրն առնչվում է ոչ թե հայաստանյան ներքաղաքական կյանքին, այլ «ԱՖԿ սիստեմային» եւ «Բաշնեֆտի» գործով անցնող հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վ. Եվտուշենկովին ու ԱՖԿ-ի ճակատագրին: Բանն այն է, որ «Ռոսնեֆտն» ու «գորշ կարդինալի» համարում ունեցող Իգոր Սեչինն ուզում են Ռուսաստանում կլանել այն ամենը, ինչ հնարավոր է` պատժամիջոցների արդյունքում ռուբլու ինֆլյացիան եւ նավթի գնանկումը կանխելու, Ռուսաստանը կոլապսից դուրս բերելու համար: Լավատեղյակները չեն բացառում, որ «Սիստեմա ԱՖԿ»-ն նույնպես կպետականացվի, իսկ դա նշանակում է, որ 2017-18-ի ընտրություններին «նախապատրաստվող» Քոչարյանը խնդիրների առջեւ կկանգնի ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական առումով` խաղը վերջնականապես զիջելով Ծառուկյանին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, «պետականացման» խնդրի առջեւ են կանգնած նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաբաեւի մասնակցությամբ ռուսաստանյան որոշ բիզնես-պրոյեկտներ եւս, եւ Պուտին-Նազարբաեւ ԵՏՄ-ական «տարաձայնությունները» ոմանք բացատրում են նաեւ սրանով: