Ստամբուլում ամերիկացի զինվորների վրա ներկ են լցրել

Ստամբուլում ամերիկացի զինվորների վրա ներկ են լցրել

Թուրքիայում ծայրահեղական տրամադրված մի խումբ երիտասարդներ հարձակվել են ամերիկացի երեք զինվորի վրա: Մոտ տասը հոգուց բաղկացած խումբը ներկ է լցրել զինվորականների հագուստին և փորձել է նրանց գլխներին պոլիէթիլենային տոպրակներ անցկացնել, հաղորդում է  Associated Press-ը:



Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի զբոսաշրջային Էմինենյու թաղամասում: Քաղաքացիական զգեստներով զինվորականները ափ էին իջել US ROSS նավից: Այն Ստամբուլի նավահանգիստ էր ժամանել Սև ծովում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններից:



Ագրեսիվ տրամադրված երիտասարդները, ովքեր իրենց հետ ունեին Թուրքիայի երիտասարդական ասոցիացիայի դրոշը, ամերիկացի զինվորականներին մարդասպաններ են անվանել և պահանջել որքան հնարավոր է շուտ հեռանան Թուրքիայից: Զինվորները փրկվել են փախուստի դիմելով: Ինչպես ասել է կոմունիկացիաների և ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ համագործակցության տնօրեն, կապիտան Գրեգ Հիգսը զինվորականներին հաջողվել է հասնել նավ, ոչ ոք չի տուժել: