Ծառուկյանն Առինջում հյուրընկալել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին

Ծառուկյանն Առինջում հյուրընկալել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին

Երեկ տեղեկացանք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանն Առինջում հյուրընկալել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Թեեւ հանդիպումը քաղաքական է եղել, եւ կողմերը խոսել են սահմանադրական եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, այդուհանդերձ, կողմերը եւ հատկապես ԲՀԿ-ականներն այն հույժ գաղտնի էին պահում:



ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ մեր հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ՕԵԿ-ականների հետ իրենց հանդիպումը, նախ փորձեց մանեւրել. ինքը տեղյակ չէ, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, իսկ երբ պնդեցինք, որ ինքն էլ է անձամբ մասնակցել հանդիպմանը, նշեց. «Ես ասեմ հետեւյալը՝ որեւէ պաշտոնական հանդիպում չի եղել»: Իսկ ոչ պաշտոնակա՞ն: «Դե, եթե ոչ պաշտոնական, ես ձեզ ի՞նչ ասեմ»:



Ի դեպ,հանդիպմանը մասնակցել են նաեւ Վարդան Օսկանյանը, Մհեր Շահգելդյանն ու Իշխան Խաչատրյանը:



Նաեւ երեկ երեկոյան տեղեկացանք, որ մահացել է Արթուր Բաղդասարյանի մայրը, եւ նա Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել: