ՅՈւՆԵՍԿՕ-ն հեռանո՞ւմ է Ռուսաստանից

ՅՈւՆԵՍԿՕ-ն հեռանո՞ւմ է Ռուսաստանից

ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) կփակի իր ներկայացուցչությունը Մոսկվայում: Այդ կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան РИА Новости-ин փոխանցել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մոսկովյան բյուրոն կդադարեցնի իր գործունեությունը 2015 թվականի կեսերին: Ըստ նրա՝ դա պայմանավորված է ֆինանսական խնդիրներով:



Մոսկվայում ՅՈւՆԵՍԿՕ-ի բյուրոն ստեղծվել 1994 թվականին: Նախապես կազմակերպությունը համագործակցում էր միայն Ռուսաստանի Դաշնության հետ: Ավելի ուշ բյուրոյի մոսկովյան գրասենյակի իրավասությունների շրջանակներում են հայտնվել նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի հետ տարվող աշխատանքները:   



ՅՈիՆԵՍԿՕ-ն հիմնադրվել է 1945 թվականին և  մոտ 60 ներկայացուցչություններ ունի ամբողջ աշխարհում: Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում: Այս պահին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ է աշխարհի 195 երկիր: