ՀՀԿ-ական կառավարությունները չեն կարող հարց լուծել. Լևոն Զուրաբյան

ՀՀԿ-ական կառավարությունները չեն կարող հարց լուծել. Լևոն Զուրաբյան

Հարցին՝ արդյոք այս իրավիճակի մեղավորը կառավարությունն է և պետք է հրաժարական տա, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք 2008-ից ամբողջական իշխանափոխություն են պահանջում:



Նա կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ական կառավարությունների փոփոխությամբ ոչինչ չի ավարտվելու, ավելի է խորանալու ճգնաժամը:



«Մեր խոսքերը լրիվ հաստատվում են: Իհարկե պիտի գնան, ներկա վարչապետն իր ողջ կառավարությամբ ոչ կոմպետենտ մարդիկ են, որոնց նպատակը սեփական հարստացումն է, բայց միայն իրենց գնալով ոչ մի հարց չի լուծվի, պետք է գնա նաև Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ի հետ: Այլապես ինչ տեղի է ունենում, շարունակելու է տեղի ունենալ էլի մեր ժողովրդի հաշվին, վերջին կոպեկներն էլ պիտի խլեն, իրենց միլիարդները կուտակեն, վերջում էլ փախչեն երկրից»,- ասել է նա: