ՀՀԿ-ն համամիտ չէ, թե իրավիճակը բարդ է. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն համամիտ չէ, թե իրավիճակը բարդ է. Վահրամ Բաղդասարյան

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արտառոց չի համարում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու «երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը»:



Միևնույն ժամանակ, Բաղդասարյանը համամիտ չէ, թե երկրում բարդ իրավիճակ է․ «Քաղաքական դաշտը շատ նորմալ ընթանում է, իր քաղաքական գործունեությունը ծավալում է: Իհարկե, փորձեր կատարում են, որ ծանրացնեն, դժվարացնեն, անկայունացնեն, բայց ինձ թվում է, որ իրավիճակը կառավարելի է, և թույլ չենք տա, որ նման անկայություն ստեղծեն, որովհետև յուրաքանչյուր անկայություն քաղաքական նոր ցնցումներ է բերում: Իսկ մեր ժողովրդին մենք փորձության չենք ենթարկի և թույլ չենք տա, որպեսզի լինեն ցնցումներ»:



Նա «Ազատությանը» փոխանցել է, որ ՀՀԿ-ն խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, նաև հավելել, որ ողջունում են բոլոր առողջ քննարկումներն ու քննադատությունը․ - «Ես այդտեղ արտառոց բան չեմ տեսնում, որովհետև մարդիկ գործունեություն են ծավալել և պետք է այդ գործունեությունը ինչ-որ ձևով արդարացնեն: Իհարկե, նախ պետք է հիմնավորումներ տան, թե որն է այդ բարդ, ծանր քաղաքական, տնտեսական իրավիճակը: Բայց այդ գործով զբաղվում են բոլորը: Անընդհատ Հանրապետականը նույնպես հրավիրում է խորհրդակցություններ, և նրա ուշադրության կենտրոնում են վերջին շրջանում զարգացող տնտեսական իրադարձությունները»:



Մանրամասները՝ այստեղ: