Նազարբաևի ձեռքով էլ անցանք

Նազարբաևի ձեռքով էլ անցանք

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:



Նշենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը հոկտեմբերի 10-ին, Մինսկում ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները: Պայմանագրի հիմքում Հայաստանի միացումն է այն պայմանավորվածություններին, որոնք ուղղված են 4 ազատությունների (ապրանքների, կապիտալի, ծառայությունների եւ աշխատուժի տեղաշարժի ազատություններ) ապահովմանը:



Միաժամանակ, Հայաստանը պարտավորություններ է վերցնում, որոնք նախատեսված են այս տարվա մայիսի 29-ին կնքված ԵՏՄ մասին պայմանագրով, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազայով: