Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել

Այսօր «Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը, քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։ Ըստ ՀԺ-ի՝ Ս. Սարգսյանը Քոչարյանին տեղյակ է պահել, թե Սեյրան Օհանյանը մեծ հավանականությամբ կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն:



Քոչարյանն ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:



Հ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակը, սակայն, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքել է այդ հանդիպման ու քննարկումների մասին տեղեկություններն՝ ասելով, որ նման հանդիպում ու քննարկում չի եղել: